Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Մեծ Բրիտանիային, Ալբանիային ու ԱՄԷ֊ին` ՄԱԿ֊ի ԱԽ֊ում Լաչինի միջանցքի մասին հայանպաստ հայտարարությունը տապալելու համար

Քաղաքականություն / Աշխարհ
19:06, 31 декабрь 2022
 
Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը Twitter-ի իր էջում գրառում է կատարել.

«Այսօր Ֆրանսիան ևս մեկ ճակատամարտում պարտվեց Ադրբեջանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ ձախողելով Լաչինի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի կողմնակալ հայամետ հայտարարությունը, որը առաջացրեց ՄԱԿ ԱԽ մյուս անդամների սուր արձագանքը: Շնորհակալական խոսքեր Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին և ՄԲ-ին։ Հիանալի աշխատանք ադրբեջանցի դիվանագետների կողմից»:
 
Հիշեցնենք, որ Factor.am-ը դիվանագիտական իր աղբյուրին հղում անելով, երեկ գրել էր․ Ռուսաստանը տապալել է Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունումը։