Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային դերակատարները պետք է որոշեն՝ Արցախում սովամահ մարդկանց կյա՞նքն է կարևոր, թե՝ տնտեսական կամ այլ շահերը․ Արցախի օմբուդսմեն

Միջազգային դերակատարները պետք է որոշեն՝ Արցախում սովամահ մարդկանց կյա՞նքն է կարևոր, թե՝ տնտեսական կամ այլ շահերը․ Արցախի օմբուդսմեն
Քաղաքականություն
20:12, 04 январь 2023
Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է Արցախի շրջափակմանը։

«Ադրբեջանը գործում է բացարձակ անպատժելիության պայմաններում՝ անտեսելով միջազգային կազմակերպությունների և պետությունների հայտարարությունները։ Այս իրավիճակում միակ իրատեսական քայլը Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումն է։ Միջազգային դերակատարները պետք է որոշեն՝ սովամահ մարդկանց կյա՞նքն է կարևոր, թե՝ տնտեսական կամ այլ շահերը»,- գրել է Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ արդեն 24-րդ օրն է՝ Լաչինի միջանցքը փակ է, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունը շրջափակման մեջ է։