Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն Հայաստանի հավատարիմ գործընկերն է․ Եվրահանձնաժողովի նախագահը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

ԵՄ-ն Հայաստանի հավատարիմ գործընկերն է․ Եվրահանձնաժողովի նախագահը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը
Քաղաքականություն
10:52, 18 февраль 2023
«ԵՄ-ն հաջորդ շաբաթ 100 հոգուց բաղկացած առաքելություն կուղարկի խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար: Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների միջոցով ձեռք բերված առաջընթացը և հիմնվելու ենք մեր տնտեսական ներդրումային ծրագրի ներուժի վրա», - Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և հայտարարել, որ ուրախ էր ծանոթանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նշելով, որ ԵՄ-ն Հայաստանի հավատարիմ գործընկերն է:

Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: