Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին

Նիկոլ Փաշինյանը և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին
Քաղաքականություն / Միջազգային
14:01, 19 февраль 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին:

Կարևորվել է Միջազգային ճգնաժամային խմբի հետ համագործակցության զարգացումն ու շարունակականությունը:
Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է: