Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք խնդիր ունենք համապատասխանեցնել այսօրվա բանակը նոր, ժամանակակից ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին․ Վաղարշակ Հարությունյան․ Տեսանյութ

ԱԺ-կառավարության այսօրվա հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը մինչև Պաշտպանության նախարարին իր հարցն ուղղելն ասաց, որ ՊՆ-ին ուղարկված իրենց նամակների պատասխանները շատ են ուշանում, և խնդրեց նախարարին՝ այդ պրոցեսը կարգավորել։

Այնուհետև պատգամավորը հարց ուղղելով Վաղարշակ Հարությունյանին ասաց, որ անցած հարցուպատսխանի ժամանակ իր հարցը հետևյալն էր, որ մենք մոդեռնիզացնում ենք բանակը, համապատասխանեցնում ենք ժամանակակից իրողություններին, արդյո՞ք այդ մոդեռնիզացիան անդրադառնում է նաև Վազգեն Սարգսյան ուսումնական կենտրոնին։

Ի պատասխան, նախարարն ասաց, որ մոդեռնիզացիան, բարեփոխումները վերաբերում են բոլոր ոլորտներին՝ օրենսդրական, կառուցվածքային և իհարկե բուհերի համակարգին։

«Որովհետև մենք խնդիր ունենք համապատասխանեցնել այսօրվա բանակը նոր, ժամանակակից ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին։ Եվ այստեղ բնական է՝ անդրադառնում ենք բուհերին՝ երկու ուղղությամբ։ Մեկը, դա կադրային փոփոխությունն է՝ թարմացնելով։ Ես խնդիր եմ դրել, որպեսզի այն պրոֆեսորադասախոսական կազմը, որը չունի մարտական փորձ և չի անցել զորային օղակ ուղարկել զորք, իսկ նա՝ ով այդ փորձն ունի զորքից բերել համալսարան»։

Երկրոդ ուղղությունը դա ծրագրերն են։ Քանի,որ մենք նոր զենքի, սպառազինության ձեռքբերման ծրագիր ունենք, ապա մենք պետք է այդ զինատեսակները ներդնենք այդ բուհերի համակարգում, որպեսզի մեր սաները այնտեղ սովորեն ժամանակակից զենքի կիրառում։ Մենք նաև Ռուսաստանի հետ ձեռք են բերել պայմանավորվածություն՝ ըստ որի նրանք պատրաստ են ընդունել մեր առաջարկները»,-ասաց նախարարը։

Վաղարշակ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ դրանից բացի ձեռք են բերել պայմանավորվածություն, որպեսզի մեր այսօրվա հրամանատարական կազմը պրակտիկա անցնի տարբեր պետությունների զորամասերում։