Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք ունենք մի ԳՇ պետ, և ունենք գեներալներ, որոնք նախկինում ԳՇ պետ են եղել․ Վաղարշակ Հարությունյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Հարություն Բաբայանը հարց ուղղեց Պաշտպանության նախարարին կապված բանակում կատարվելիք ռեֆորմների մասին, հատկապես ԳՇ պետի շուրջ առաջացած խնդրի շրջանակներում։ 
Նախարարը, պատասխանելով հարցին, ասաց, որ ինչպես գիտենք իրավիճակը տարածաշրջանում փոխվում է և մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է և դե ֆակտո մենք գործ ունենք թուրքական բանակի հետ։ «Որպեսզի մենք կանխենք այդ սպառնալիքը, մենք պետք է համապատասխանեցնենք մեր բանակի ստրուկտուրան, հայ-ռուսական հարաբերությունները՝ այդ ստեղծված սպառնալիքին, և այդ ռեֆորմները ուղղված են դրան։ Բացի դրանից մենք վերանայում ենք նաև սպայի դերը, սպայական ծառայության գրավչությունը։ Ինչ վերաբերում է Գլխավոր Շտաբի պետին, ապա մենք ունենք ԳՇ մեկ պետ և գեներալներ, որոնք նախկինում եղել են Գլխավոր Շտաբի պետ»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը։

Արձագանքելով՝ պատգամավոր Բաբայանն ասաց, որ ինքը ուրիշ հարցեր ևս ունի, որոնք կներկայացնի բանավոր կերպով։