Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը միակողմանիորեն սկսել է ԼՂ տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման գործընթացը, իսկ հայկական կողմը դա չի անում՝ միջազգային մեխանիզմի բացակայության պատճառով. Միրզոյան

Ադրբեջանը միակողմանիորեն սկսել է ԼՂ տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման գործընթացը, իսկ հայկական կողմը դա չի անում՝ միջազգային մեխանիզմի բացակայության պատճառով. Միրզոյան
Քաղաքականություն
17:56, 20 март 2023
Իմ այցը Մոսկվա իրականացվել է Հարավային Կովկասում լարված իրավիճակում, Լաչինի միջանցքի ավելի քան 3-ամսյա բլոկադայի պայմաններում։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։  

Միրզոյանը ընդգծեց, որ Բաքուն չի կատարում Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը, և բացի դրանից, Ադրբեջանը միակողմանիորեն սկսել է Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական ժողովրդի վերաբնակեցման գործընթացը։ 
Արարատ Միրզոյանի խոսքով՝ հայկական կողմը տեղի հայ բնակչության վերաբնակեցմամբ չի զբաղվում համապատասխան միջազգային մեխանիզմի բացակայության պատճառով:

Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով Ալիևի հայտարարությունները, ընդգծել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքները օկուպացրած Ադրբեջանը  հավակնում է արդեն բոլոր հայկական հողերին՝ դրանք անվանելով ադրբեջանական։  Նա տեսակետ է հայտնել, որ ստեղծված իրավիճակից կարելի է դուրս գալ միայն բանակցությունների միջոցով։ 

ՀՀ արտգործնախարարը, խոսելով ՀԱՊԿ առաքելությունից, նշել է որ Հայաստանը չի հրաժարվել այդ առաքելությունից, և ընդգծել է, որ որոշման նախագիծը սեղանին է, և աշխատանքները շարունակվում են: «Միակ բանն այն է, որ Երևանում այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ՀԱՊԿ-ի գործընկերները չեն ճանաչում կազմակերպության հստակ պատասխանատվության տարածքը։ Դա ինչ-որ չափով խնդրահարույց է»,- ասել է Միրզոյանը։

Միրզոյանը շեշտել է նաև, որ Հայաստանի սահմանին տեղակայված ԵՄ առաքելությունը բացառապես քաղաքացիական բնույթ է կրում։
ԱԳ և ՌԴ արտգործնախարարները հանդիպմանը, ի թիվս մի շարք հարցերի, քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման, ինչպես նաև տրանսպորտային ապաշրջափակման հարցերը։