Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակցություններ կարող են լինել միայն միջազգային ձևաչափով, իսկ կարևորագույն բաղադրիչը պետք է լինեն ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքները. Արցախի ԱԳ նախարար

Բանակցություններ կարող են լինել միայն միջազգային ձևաչափով, իսկ  կարևորագույն բաղադրիչը պետք է լինեն ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքները. Արցախի ԱԳ նախարար
Քաղաքականություն
13:44, 23 март 2023
Ադրբեջանի հետ բանակցություններ կարող են լինել միայն միջազգային ձևաչափով, իսկ կարևորագույն բաղադրիչը պետք էլինի ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքները:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը այսօր՝ մարտի 23-ին կայացած հեռուստակամրջի ընթացքում:

«Քառասունչորսօրյա պատերազմից հետո ռուսական խաղապահների միջնորդությամբ եղել են  հանդիպումներ հումանիտար, տեխնիկական հարցերի շուրջ: Վերջին հանդիպումները և դրանց օրակարգն ադրբեջանական կողմը փորձել էր խեղաթյուրել:  
Սակայն ինչպես նշել ենք՝ այդ հանդիպման նպատակը կայանում էր նրանում, որպեսզի քննարկվեն ապաշրջափակման, էլեկտրամատակարարման գազամատակարարման խափանումների հետ կապված հարցերը: Ադրբեջանական կողմի խեղաթյուրումն անթույլատրելի է:

Միևնույն ժամանակ մենք պատրաստակամ ենք նույն ձևաչափով ռուսական խաղապահների միջնորդությամբ նշված հարցերի լուծման համար հանդիպումներ ունենալ: Ինչ վերաբերում է լիարժեք բանակցային գործընթացին, ապա բազմիցս մենք նշել ենք, որ միայն միջազգային ձևաչափում կարող են տեղի ունենալ նման հանդիպումներ:

Մեր հիմնավորումները բավականին պարզ են. հաշվի առնելով, որ անգամ  երեք խոշոր երկրների՝ Ֆրանսիա, ԱՄՆ, ՌԴ  ընդգրկմամբ Մինսկի խմբի ձևաչափով մասնակցության ձևաչափով ձեռքբերված պայմանավորվածությունները ադրբեջանական կողմը խախտում էր, ապա ինչպես կարող է մեր երկկողմ ձևաչափում՝ չխախտել»,-նշել է Արցախի Հանրապետության արտգործնախարարը: