Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կան նախադրյալներ, որ առաջիկա օրերին գազամատակարարման հարցը դրական լուծում կստանա․ Արցախի ԱԽ

Կան նախադրյալներ, որ առաջիկա օրերին գազամատակարարման հարցը դրական լուծում կստանա․ Արցախի ԱԽ
Հասարակություն
11:41, 15 март 2022
Հարց. – Վթարված գազատարի վերանորոգման աշխատանքները մեկնարկելու շուրջ բանակցություններ այսօր տեղի ունեցե՞լ են, թե՞ ոչ: 

Պատ․- Վթարված գազատարը վերանորոգելու աշխատանքները սկսելու համար ադրբեջանական կողմի հետ բանակցություններ տեղի են ունենում վթարի օրվանից՝ սույն թվականի մարտի 8-ից։ Այսօր նույնպես տեղի են ունեցել բանակցություններ։

Հարց. – Ինչպիսի՞ կազմով են տեղի ունենում բանակցությունները: Եռակո՞ղմ հանդիպումներ տեղի ունենո՞ւմ են, թե ոչ: Արցախի ո՞ր կառույցներն են բանակցություններում ընդգրկված: 

Պատ․ – Բանակցությունները եռակողմ են՝ արցախյան, ՌԴ խաղաղապահ ուժերի և ադրբեջանական կողմի ներգրավմամբ։ Արցախից բանակցություններին մասնակցում է ԱԽ գրասենյակի ներկայացուցիչը։ 

Հարց. – Ադրբեջանական կողմը ձգձգո՞ւմ է արդյոք բանակցությունները, թե՞ դրանք ընթանում են ըստ նախատեսվածի: 

Պատ․- Ադրբեջանական կողմի հետ, ինչպես նշվեց, բանակցությունները սկսել են մարտի 8-ից և շարունակվել առ այսօր։ 

Շարունակությունը՝ aravot.am