Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն

Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն
Տնտեսություն
18:06, 08 март 2022
Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ. տեղեկացնում են Արցախի ՏԿԵ նախարարությունից:

«Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,- ասված է հաղորդագրությունում: