Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր օրակարգում անկլավների հարցը չի, մեր օրակարգում սահմանների ճշգրտման հարցն է, որպեսզի երկարատև խաղաղություն հաստատենք Ադրբեջանի հետ․ Վահե Ղալումյան

Մեր օրակարգում անկլավների հարցը չի, մեր օրակարգում սահմանների ճշգրտման հարցն է, որպեսզի երկարատև խաղաղություն հաստատենք Ադրբեջանի հետ․ Վահե Ղալումյան
Քաղաքականություն
17:33, 24 май 2021
«Հանձնաժողովը ստեղծվում է նրա համար, որ սահմանային խնդիրներն ուսումնասիրի և լուծում տա»,- այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ խոսելով  Ռուսաստանի առաջարկով սահմանների հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին հարցի վերաբերյալ։

Լրագրողներին հետաքրքրում էր նաև, թե արդյոք իրենց օրակարգում կա՞ նաև անկլավների մասին հարցը, ինչին ի պատասխան, Վահե Ղալումյանն ասաց․

«Մեր օրակարգում անկլավների հարցը չի, մեր օրակարգում սահմանների ճշգրտման հարցն է, որպեսզի երկարատև խաղաղություն հաստատենք Ադրբեջանի հետ։ Բանակցենք, որ իրենք պարտավորությունները կատարեն։ Մեր սահմանին են, պետք է բանակցենք, որ դուրս գան, խնդիրը դրված է հստակ, որ առանց քննարկման պետք է դուրս գան այդ տարածքից։ Երեկ ՊՆ-ն  հայտարարություն տարածեց, որ զինված խմբի մոտավորապես կեսը հետ է գնացել, պետք է բանակցել, որ մյուս կեսն էլ գնան»,-ասաց Վահե Ղալումյանը։ 

Ինչ վերաբերում է Տավուշի մարզի գյուղերին, պատգամավորն ասաց, որ Տավուշը 30 տարի ապրում է այդ խնդրով և տավուշեցուն՝ սահմանի բնակչին է առաջին հերթին պետք խաղաղությունը, իրենք գիտեն խաղաղության գինը և այդ հանձնաժողովը, որ սահմանային հարցերը լուծելու համար է ստեղծվում, դրա արդյունքում պետք է խաղաղություն, լինի հենց այդ մարդկանց ում որ պետք է։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ եթե խաղաղություն լինի, բայց ադրբեջանցիներն անեն իրենց ուզածը, դա՞ է մեր ուզածը,  պատգամավորն ասաց․

«Ինչո՞ւ եք պնդում, որ Ադրբեջանի ուզածը պետք է լինի, այդ հանձնաժողովը դեռ չի ստեղծվել, դեռ աշխատանքներ չի արել, դուք արդեն ենթադրություններ եք անում, որ մենք տուժող կարգավիճակ ունենք»․-ասաց Վահե Ղալումյանը։