Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհրաժեշտ ենք համարում սահմանների ճշգրտման գործընթացի հանձնախմբում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներգրավումը. «Հանրապետություն» կուսակցություն

Անհրաժեշտ ենք համարում սահմանների ճշգրտման գործընթացի հանձնախմբում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներգրավումը. «Հանրապետություն» կուսակցություն
Քաղաքականություն
19:57, 21 май 2021
Հանրապետություն կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

««Հանրապետություն» կուսակցությունը ՀՀ անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է համարում սահմանների ճշգրտման գործընթացը։ Մենք կողմ ենք հայ- ադրբեջանական սահմանների ճշգրտման խաղաղ և բանակցային տարբերակին։ Մենք գտնում ենք, որ ներկա խնդիրները առաջացել են Արցախում պատերազմի արդյունքների հետևանքով, ուստի սահմանազատման գործընթացը պետք է լինի ոչ թե եռակողմ, այլ հնգակողմ՝ ներգրավվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկու երկրներին։ «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ հետպատերազմյան շրջանի եռակողմ գործընթացներում ոտնահարվել է հայկական շահը՝ նախապատվությունը տալով թուրք-ադրբեջանական կողմին։ Մենք դեմ ենք աշխատանքային փաստաթղթի նման ձևաչափով ստորագրմանը ու անհրաժեշտ ենք համարում սահմանների ճշգրտման գործընթացի հանձնախմբում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներգրավումը։