Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վազգեն Մանուկյանը բոլոր ուժերին առաջարկում է համախմբվել ու փոխել վարչապետի պաշտոնակատարին

Վազգեն Մանուկյանը բոլոր ուժերին առաջարկում է համախմբվել ու փոխել վարչապետի պաշտոնակատարին
Քաղաքականություն
13:57, 27 май 2021
Վազգեն Մանուկյանի հայտարարությունը ստեղծված իրավիճակի հետ կապված․

«Այս պայմաններում ամենաանհասկանալին Զինված ուժերի ղեկավարության պահվածքն է, որը խայտառակում ու ոչնչացնում է մեր բանակի ու պետության հեղինակությունը: Կա մի պարզ կանոն. նա, ով անընդհատ հետ է նահանջում՝ խուսափելով ընդհարումից, ստանում է մեծ պատերազմ՝ ավելի անբարենպաստ վիճակում:

Ստեղծված պայմաններում.

  1. ՀՀ Զինված ուժերը պետք է ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնեն երկրի պաշտպանությունը: Վախենալով այսօր պատասխանատվություն վերցնել երկրի պաշտպանության հարցում՝ վաղը կրելու եք ավելի մեծ պատասխանատվություն  պետության և ժողովրդի առջև՝ այս կարևոր պահին պատասխանատվություն չստանձնելու համար:
  2. Կոչ եմ անում ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին՝ հայտարարել, որ իշխանության գալուց հետո չեղյալ են համարվելու Փաշինյանի ու Ալիևի բոլոր գրավոր, բանավոր, հայտնի ու գաղտնի պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են մեր անվտանգությանն ու տարածքներին՝ համարելով դրանք անօրինական:
  3. Առաջարկում եմ, որպեսզի ընտրություններին մասնակցող և չմասնակցող բոլոր ուժերը հրատապ համախմբվեն՝ փորձելով փոխել վարչապետի պաշտոնակատարին, ինչը կապահովի»: