Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարազատ որդին, Թոխմախի Մհերի տղան, ՀՓՇ-ականներ․ քրեաօլիգարխիան ու նրանց սպասարկուները՝ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ցուցակում

Հարազատ որդին, Թոխմախի Մհերի տղան, ՀՓՇ-ականներ․ քրեաօլիգարխիան ու նրանց սպասարկուները՝ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ցուցակում
Քաղաքականություն
14:08, 29 май 2021
Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին 50 թեկնածուների անունները։
 
Ներկայացնենք նրանցից որոշների մասին մանրամասներ։
 
Ցուցակի 2-րդ համարը ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն է, որը ՀՓՇ համակարգողն էր ու խիստ դեմ էր ընտրություններին:

3-րդը՝ «Իմ քայլից» «Հայաստան» դաշինք անցում կատարած Աննա Գրիգորյանն է, որը մինչև այսօր էլ մանդատը վայր չի դրել,

4-րդը՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է,

5-րդը՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն է, որը Ռոբերտ Քոչարյանի հետ ամբաստանյալ է 3 մլն դոլարի կաշառքի գործով

6-րդը՝ դաշնակցական Լիլիթ Գալստյանն է,

7-րդը՝ դաշնակցական Արմեն Ռուստամյանն է,

8-րդը՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար, Մարտի 1-ի գործով նախկին մեղադրյալ Սեյրան Օհանյանն է,

  9-րդը՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանն է,

 10-րդը՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն է,

 11-րդը՝ իրավաբան Արթուր Ղազինյանն է,

 12-րդը՝ ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանն է, 

 13-րդը՝ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանն է, որը արտահերթ ընտրությունները համարում էր Փաշինյանի վերընտրվելու լեգիտիմացում,

 14-րդը՝ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն է, 

 15-րդը՝ 5-րդ ալիքի լրագրող, նախկինում yerkir.am կայքի լրագրող Ագնեսա Խամոյանն է,

 16-րդը՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար, 7or.am կայքի հիմնադիր Անդրանիկ Թևանյանն է:

 17-րդը՝ Մեղրի համայնքի ղեկավար, Քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1, 2 և 5-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով) մեղադրյալ ներգրավված Մխիթար Զաքարյանն է,

 18-րդը՝ «Անռիվա» տուրիստական ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանն է,

 19-րդը՝ Արագածոտնի նախկին մազրպետ, ՀՅԴ-ական, խուլիգանություն կատարելու մեղադրանքով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված Աշոտ Սիմոնյանն է,   

 20-րդը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանն է, ում տված թղթերով Քոչարյանը հիվանդանոցային   հիվանդ համարվեց և ազատվեց բանտից․

 21-րդը՝ «Lydian Armenia» ընկերության Ամուլսարի հանքում ինժեներ Ելենա Կիրակոսյանն է,

 22-րդը՝ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին է, նախկին ՀՀԿ-ական, Երևանի Ավագանու նախկին անդամ,

 23-րդը՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն է,

 24-րդը՝ ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանն է,

 25-րդը՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն է,

 30-րդը՝ ԱԼՄ-ի նախկին լրագրող, 7or.am կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանն է,

 31-րդը՝ ՀՓՇ-ական, «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող, «Հայք» թերթի նախկին խմբագիր Գեղամ Նազարյանն է,

 32-րդը՝ Գորիս համայնքի ղեկավար, Քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 34-2251-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրաված Առուշ Առուշանյանն է,

 40-րդը՝ ՀՀ ոստիկանության Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետ, Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ակտիվ Սայադ Շիրինյանն է,

 44-րդը՝ ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն է,

 49-րդը՝ ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանն է, որը նոյեմբերի 10-ին խուլիգանների հետ հարձակվել էր Ազատություն ռադիոկայանի գրասենյակի վրա,

 50-րդը՝ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանն է: