Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես կոչ եմ անում բոլոր կանադացիներին կարդալ մարդկության պատմության այս մութ էջը․ Թրյուդոն՝ Հայոց ցեղասպանության տարելիցի մասին

Ես կոչ եմ անում բոլոր կանադացիներին կարդալ մարդկության պատմության այս մութ էջը․ Թրյուդոն՝ Հայոց ցեղասպանության տարելիցի մասին
Քաղաքականություն / Աշխարհ
20:44, 24 апрель 2023
Կանադակի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

Հայտարարությունը ստորև․

«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին՝ նշելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Մենք անդրադառնում ենք 1915-1923 թվականներին հայ ժողովրդի դեմ իրականացված վայրագություններին և հիշում նրանց, ովքեր զոհել են իրենց կյանքը, և բոլոր նրանց, ովքեր կրել են անասելի տառապանքներ:

Մենք համերաշխ ենք նաև զոհերի ժառանգների և բոլոր նրանց հետ, ովքեր շարունակում են ապրել այս աներևակայելի ողբերգության միջսերնդային տառապանքի հետ։ Նրանց ուժն ու ճկունությունը մեզ հիշեցնում են մեր հավաքական պատասխանատվության մասին՝ դեմ կանգնելու ատելությանը իր բոլոր ձևերով՝ երբ և որտեղ այն տեղի ունենա: Յուրաքանչյուր ոք արժանի է ապրել խարանից, հալածանքներից և խտրականությունից զերծ կյանքով: 

Կանադայում ապրիլը Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս է։ Սա ժամանակ է, որ կանադացիները հիշեն ցեղասպանության բոլոր զոհերին ամբողջ աշխարհում, դատապարտեն ատելությունը, որը հանգեցնում է այդ ողբերգություններին և մտածեն, թե ինչպես կարող ենք կանխել դրանց կրկնությունը: Կանադան միշտ կկանգնի անարդարության, անհանդուրժողականության և այլատյացության դեմ, և մենք կշարունակենք խթանել խաղաղությունն ու արդարությունը համայն մարդկության համար:

Երբ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես բոլոր կանադացիներին կոչ եմ անում իրազեկվել մարդկության պատմության այս մութ էջերի հետ, հարգանքի տուրք մատուցել զոհերին և համերաշխ լինել հայ համայնքի, այդ թվում՝ հայկական ժառանգություն ունեցող կանադացիների հետ, որոնք շարունակում են օգնել Կանադան դարձնելու ուժեղ և ներառական Կանադա: Ուսանելու և երկխոսության միջոցով մենք կարող ենք համոզվել, որ նման վայրագություններն այլևս երբեք չեն կրկնվի, և մենք կարող ենք կառուցել նախապաշարմունքներից զերծ աշխարհ»: