Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին. Ժոզեպ Բորել

Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին. Ժոզեպ Բորել
Քաղաքականություն / Աշխարհ
21:44, 24 апрель 2023
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը համարել է ԵՄ-ի կողմից լարվածությունը նվազեցնելու կոչին հակասող արարք: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բորելը նման դիրքորոշում է հայտնել ԱԳ նախարարների մակադրակով անցկացվող ԵՄ խորհրդի նիստից հետո: 

«Մենք քննարկել ենք Լաչինի միջանցքի մուտքի մոտ միակողմանիորեն անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը, ինչը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին։ Հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով»,-նշել է Բորելը:

Նա կարևորել է, որ Ադրբեջանը հայկական կողմի հետ վստահություն ձևավորի՝ որպես հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հիմք: 

Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ: