Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ելքեր է փնտրում․ Արմինե Մարգարյանը՝ Պեսկովի հայտարարությանն ի պատասխան

Հայաստանը ելքեր է փնտրում․ Արմինե Մարգարյանը՝ Պեսկովի հայտարարությանն ի պատասխան
Քաղաքականություն
21:50, 02 май 2023
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի այսօր արված հայտարարությանը։

«Այս օրերին ամերիկյան հարթակի ներքո տեղի ունեցող Միրզոյան-Բայրամով բանակցությունների վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունը նվազագույնը տարակուսանք է առաջացում: 

Հիշեցնեմ, որ Դ.Պեսկովը հայտարարել է, որ

«Երկու երկրների հետ կապված առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ քայլերի հնարավոր զարգացումը, իհարկե, հնարավոր է առաջին հերթին այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ միասին», և որ լինում են տարբեր փորձեր, որոնք խարխլում են կարգավորման հիմքը և որ դրանք հեռանկարում կարող են արդյունք չտալ:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ցայսօր Ադրեջանը հետևողականորեն խախտում է Դ.Պեսկովի կողմից վկայակոչաց բոլոր եռակողմ փաստաթղթերի դրույթները: Ավելին՝ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքները, տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ և առաջ է տանում իր էթնիկ զտման քաղաքականությունը Արցախում: 

Հայաստանը բազմիցս բարձրաձայնել է դրանց մասին՝ և՛ հրապարակային, և՛ պաշտոնական շփումների ժամանակ: Նոյեմբերի 9-ի եռանկյունու մեջ Հայաստանը միակն է, որ մշտապես հավատարիմ է եղել և մնում իր կողմից ստանձնած բոլոր պարտավորություններին: 
Հայաստանը վաղուց է սկսել ահազանգել, որ Ադրբեջանը փորձում է դենոնսացնել եռակողմ փաստաթղթերը: 

Հայաստանի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ լինել չի կարող: Հայաստանը ելքեր է փնտրում ...»։