Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուշիի խաչմերուկում արդեն մի քանի օր պաշտոնապես կանգնած են Ադրբեջանի ներքին զորքերի ստորաբաժանումները

Էկոլոգիական պահանջներից մինչև ապօրինի անցակետ: Ահա այսպիսի ակնհայտ փոփոխությունների ենթարկվեցին  150 օր առաջ Արցախն արտաքին աշխարհին կապող միակ միջանցքը փակած, այսպես ասած, էկոակտիվիստների պահանջները:

Խեղդամահ արված աղավնիներ, խաղաղապահների մեքենաներով Արցախ եկող երեխաների ահաբեկման փաստ, հակասական հայտարարություններ:

Այս մանրամասներով  կհիշվի Բաքվի հերթական սադրանքը: Դիմակահանդեսն, ի դեպ, օրեր առաջ  ավարտվեց: Անհասկանալի էկոակտիվիստների փոխարեն  Շուշիի խաչմերուկում արդեն մի քանի օր  պաշտոնապես կանգնած են Ադրբեջանի ներքին զորքերի ստորաբաժանումները:

Գործառույթը նույնն է. ճանապարհը փակ պահել: