Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լրատվական դաշտում գործում են մարդիկ, ովքեր ավելի շատ քիլլերի են նման, քան լրագրողի․ Նիկոլ Փաշինյան

Լրատվական դաշտում գործում են մարդիկ, ովքեր ավելի շատ քիլլերի են նման, քան լրագրողի․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
11:28, 11 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր՝ հունիսի 11-ին, Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ Դիլիջան քաղաքում նշեց, որ այսօր լրատվական դաշտը վերածվել է աղբանոցի, և պետք է ստեղծվեն էթիկայի կանոններ լրագրողական համքարության կողմից. «Պետք է խստացվեն այդ էթիկայի կանոնները. լրատվական դաշտում գործում են մարդիկ, ովքեր ավելի շատ քիլլերի են նման, քան լրագրողի»: