Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն Ռուսաստանի հարևան երկրներ ապրանքների հոսքի անսովոր աճ է արձանագրել

ԵՄ-ն Ռուսաստանի հարևան երկրներ ապրանքների հոսքի անսովոր աճ է արձանագրել
Քաղաքականություն / Տնտեսություն / Աշխարհ
21:37, 16 май 2023
Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների հոսքերի անսովոր աճ է արձանագրում դեպի ՌԴ հարևան, այդ թվում ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներ ու խնդրում է նրանց բացատրել իրավիճակը և դադարեցնել նման հոսքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով առևտրի և տնտեսության հարցերով Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսի հայտարարությունը:

«Մենք համապատասխան երկրներին խնդրել ենք բացատրել անոմալ հոսքերը և արդյունավետ միջոցներ ձեռնարկել դրանք դադարեցնելու համար»,-ասել է նա:

Բրյուսելում ԵՄ ֆինանսների նախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում Դոմբրովսկիսը ընդգծել է, որ եվրոպական պատժամիջոցների շրջանցումը թուլացնում է դրանց արդյունավետությունը և վնասում ներքին շուկային ՝ ստեղծելով անարդար մրցակցություն: «Պատժամիջոցների արդյունավետությունը կախված է դրանց իրականացումից»,-հիշեցրել է ԵՀ փոխնախագահը: