Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սինան Օղանի օգտին քվեարկած քաղաքացիների 40%-ը կքվեարկի Քըլըչդարօղլուի օգտին

Սինան Օղանի օգտին քվեարկած քաղաքացիների 40%-ը կքվեարկի Քըլըչդարօղլուի օգտին
Քաղաքականություն / Տարածաշրջան
19:59, 22 май 2023
Մայիսի 28-ին անցկացվելու է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Առաջին փուլի արդյունքներով 49․52% ձայն ստացել էր գործող նախագահ Էրդողանը, իսկ 44․88%՝ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Այժմ, երբ երկրորդ փուլով են որոշվելու ընտրությունների արդյունքները, ուշադրության կենտրոնում է հայտնվել երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանը, ով, որոշ լուրերի համաձայն, սատարելու է գործող իշխանություններին։

Օրերս «Aksoy» վիճակագրական կազմակերպության կողմից անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ Սինան Օղանի օգտին քվեարկած քաղաքացիների 40%-ը նշել է, որ երկրորդ փուլում կքվեարկի Քըլըչդարօղլուի օգտին, իսկ 22․1%-ը՝ Էրդողանի։ Հարցվածների 3․4%-ը նշել է, որ դեռ չի որոշել, իսկ 28․6%-ն ասել է, որ չի մասնակցելու քվեարկությանը։

Աղբյուր`    Artigercek

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button