Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սինան Օղանն այսօր հանդես կգա հայտարարությամբ. Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում նա կաջակցի Էրդողանին՝ ըստ թուրքական լրատվամիջոցների

Սինան Օղանն այսօր հանդես կգա հայտարարությամբ. Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում նա կաջակցի Էրդողանին՝ ըստ թուրքական լրատվամիջոցների
Քաղաքականություն
11:33, 22 май 2023
Ata դաշինքից (Աթաթուրքի դաշինք) Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Սինան Օղանը այսօր կհայտարարի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին, գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ 

«Ըստ ստացված տեղեկատվության՝ Սինան Օղանն այսօր կհայտարարի, որ ընտրությունների երկրորդ փուլում սատարելու է նախագահ Էրդողանին։ Նա կհայտարարի, որ չի սատարելու Քըլըչդարօղլուին, քանի որ նա աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին»,- գրում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած թերթի սյունակագիրը։ 

Նրա տվյալներով՝ Օղանը այսօր «կհրապարակի այն կետերը, որոնք նա քննարկել է նախագահ Էրդողանի հետ»։

«Դրանք են՝ չփոխել Սահմանադրության առաջին չորս հոդվածները։ Թույլ չտալ Սահմանադրությունից թյուրքական նույնականացումը հեռացնելու փորձեր, պայքար բոլոր տեսակի ահաբեկչական կազմակերպությունների և ահաբեկչության դեմ, ապաստան հայցողների աստիճանական արտաքսում՝ պլանի համաձայն, տնտեսական քաղաքականության զարգացում՝ համապատասխան միջազգային շուկաներին, և տոկոսադրույքների քաղաքականության մեջ մեծ ճկունություն»,- գրում է պարբերականը։