Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որևէ մեկը չի կարող նվերներ տալ ՀՀ սուվերեն տարածքից կամ ԼՂ տարածքներից, որտեղ հայ ժողովուրդը ապրել է դարերով․ Արթուր Հովհաննիսյան

Որևէ մեկը չի կարող նվերներ տալ ՀՀ սուվերեն տարածքից կամ ԼՂ տարածքներից, որտեղ հայ ժողովուրդը ապրել է դարերով․ Արթուր Հովհաննիսյան
Քաղաքականություն
13:48, 23 май 2023
«Պարոն վարչապետը, ըստ էության, անդրադարձել է վերջին հանդիպումից հետո հրապարակված հայտարարությանը, որը փոխադարձաբար տարածքային ամբողջականությունները ճանաչելու մասին է, եւ ըստ էության այստեղ նոր բան չկա», - այս մասին Ազգային ժողովում լրագրողներ հետ ճեպազրույցում ասել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ՝շարունակելով․ «Նորությունն այն էր, որ խոսքը գնում է փոխադարձաբար, Հայաստանի սուվերեն՝ 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը Ադրբեջանի կողմից ճանաչելու եւ Հայաստանի կողմից 86.600 քառակուսի կիլոմետրը ճանաչելու մասին, բայց այս նախադասության շարունակությունը նրա մասին է, որ սա որեւէ կերպ չի կարող խոչընդոտել Արցախի հայ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության իրացմանը», - ասել է նա։

Խոսելով անկլավների մասին՝ Հովհաննիսյանը նշել է. «29.800 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում է Արծվաշենը, ինչպես 86.600-ի մեջ մտնում են այն անկլավները, որոնք գտնվում են ՀՀ վերահսկողությանը ներքո։ Բանակցությունների ընթացքում սցենարները կարող են տարբեր լինել, կարող են դրանք մնալ այն պետությունների վերահսկողության ներքո, որի վերահսկողության ներքո եղել են մինչ այժմ, կարող են այլ լուծումներ լինել՝ անկլավների փոխանակման տեսքով»։ 

Անդրադառնալով Արցախի ԱԺ հայտարարությանը՝ Հովհաննիսյանն ասել է. «Նախ՝ որեւէ մեկը չի կարող նվերներ տալ ՀՀ սուվերեն տարածքից կամ ԼՂ տարածքներից, այն տարածքներից, որտեղ հայ ժողովուրդը ապրել է դարերով եւ պետք է ապրի, եւ իրենց իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշախվորված լինեն»։ 

Հովհաննիսյանը հավելել է, որ պետք է ավելի կոնստրուկտիվ կերպով քննարկել Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները․ «Որվհետեւ ՀՀ իշխանության համար թիվ 1 օրակարգային հարց է ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքների սուվերենության եւ անվտանգության ապահովումը, այնպես էլ ԼՂ հայ ժողովրդի իր տարածքում ապրելու իրավունքը եւ անվտանգության ապահովումը»։