Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլոտը զույգով են խաղում. մի կողմում ես եմ, մի կողմում դուք եք, կապուտ ենք խոսում. Փաշինյանի արձագանքը Նորակերտցու բնակչին․ Տեսանյութ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր՝ հունիսի 12-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում կանգառ կատարեց Նորակերտ համայնքում:

Դիմավորողներից մեկը նրան հարց ուղղեց. «Մի հարց կարելի է՞. հո բլոտ խաղալը չե՞ք մոռացել. ուրեմն պիտի ռեպիկո տանեք: Հիմա չթողեցիք, բայց տանելուց հետո ես ձեզ հրավիրում եմ գառ ուտելու»:

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Բլոտը զույգով են խաղում. մի կողմում ես եմ, մի կողմում դուք եք, քարտերն էլ նորմալ նստել են, կապուտ ենք խոսում»: