Քաղաքացիակենտրոն
լրատվություն

680.000-ը համախմբվել է ոչ թե անձի, այլ գաղափարի շուրջը. ժողովուրդն այլևս մեզ չի ների, եթե երազանքի գիրկը ընկնենք. Սերգեյ Բագրատյան

«Ընդդիմությունը նշում է՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն այլևս ունի՞ այն 680.000 քաղաքացիների աջակցությունը, թե՞ ոչ: Այստեղ ինստիտուցիոնալ սխալ կա. 680.000-ը համախմբվել է ոչ թե անձի, այլ գաղափարի շուրջը: Այդ 680.000-ը իրենց իշխանությունից զզված, էս կոռուպցիայից զզված, իր կյանքից հոգնած մերժել է այդ իշխանությունը»,- այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ այդ 680.000-ը իհարկե շատ գոհ չէ նաև այսօրվա իշխանությունից, բայց նախկին իշխանության հետ համեմատելու եզր անգամ չկա: 

«Ոչ թե 90, այլ 100 տոկոսը համաձայն չէ, որ Ղարաբաղը գտնվի Ադրբեջանի կազմում, բայց համաձայն չլինելը ինչ կապ ունի իրականության հետ: Ներկա մեր հնարավորությունները արդյոք թո՞ւյլ են տալիս մեզ մեր երազանքներն իրականացնել, մենք իրավունք ունե՞նք գնալ ռիսկի, որտեղ ոչ թե նույնիսկ մեր երազանքները, այլ մտքերը կարող են խաթարվել: Մենք պրագմատիկ քաղաքականություն ենք ուզում վարել գետնի վրա»,- ասաց Սերգեյ Բագրատյանը և հավելեց, որ ժողովուրդն այլևս մեզ չի ների, եթե երազանքի գիրկը ընկնենք:

Մանրամասն՝ տեսանյութում