Քաղաքացիակենտրոն
լրատվություն

1200 հոգով Հայաստանի գյուղերի մեծ մասում նույնիսկ դժվար է գյուղապետի հրաժարականի լեգիտիմ պահանջ ներկայացնելը

1200 հոգով Հայաստանի գյուղերի մեծ մասում նույնիսկ դժվար է գյուղապետի հրաժարականի լեգիտիմ պահանջ ներկայացնելը
Քաղաքականություն
22:29, 11 май 2022
Այսօր ընդդիմության հանրահավաքին մասնակցում էր 1200 քաղաքացի։ Իհարկե, բոլոր այդ քաղաքացիներն էլ ունեն հավաքներ ու ցույցեր անելու սահմանադրական իրավունք, պահանջներ ներկայացնելու իրավունք, բայց բանը բանից անցնում է, երբ այդ 1200 հոգու առաջնորդները սկսում են արտաբերել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են․ «Ողջ երկիրը կանգնեցրել ենք», «Ամբողջ ժողովուրդն այստեղ է», «Սա համազգային հանրահավաք է», «Մեր շարժումն անկասելի է», «Նիկոլն այլևս իշխանություն չունի»։ 

Այս արտահայտություններից հետո երկու բան ես մտածում՝ կամ այս մարդիկ ադեկվատ չեն, ու մտածում են, որ իրոք 1200 հոգին Հայաստանում լեգիտիմ իշխանության հրաժարականի լեգիտիմ պայման կարող են դնել, կամ էլ որ այս մարդիկ շատ լավ հասկանում են, որ ձախողել են իրենց շարժումը, բայց չեն կարողանում իրենք իրենց ստիպել ու թքածը լիզելով վերադառնալ այն աշխատանքին, որի համար վճարվում են ՀՀ քաղաքացու հարկերից։ 

Անկեղծ լինենք․ 1200 հոգին բավարար չէ նույնիսկ Հայաստանի գյուղերի զգալի մասում գյուղապետի հրաժարական պահանջելու համար, որովհետև այդ գյուղերում ընտրողների թիվը 3-4 անգամ գերազանցում է 1200-ը, իսկ մենք հիմա խոսում ենք 3 միլիոնանոց երկրի մասին, որի լեգիտիմ իշխանությունը ընտրվել է 680 000 քաղաքացու կողմից։ 

Սակայն այնուամենայնիվ ընդդիմությանն առաջարկում ենք սեփական ուժերը չգերագնահատել ու սկզբի համար կենտրոնանալ Հայաստանի գյուղերից մեկում իշխանափոխություն անելու հարցի վրա։ 


Ջոնիկ Պետրոսյան