Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը. ՀՀ ԱԳՆ
Քաղաքականություն
13:20, 03 июнь 2023
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի ընտանիքներին։

«Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում տեղի ունեցած երկաթուղային ողբերգական վթարի կապակցությամբ: Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը։

Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի արևելքում երկու ուղևորատար և մեկ բեռնատար գնացքների բախման հետևանքով մահացածների թիվը հասել է 288–ի, տուժել է ավելի քան 900 մարդ:
 
Նշվում է, որ 1980-ականներից ի վեր սա Հնդկաստանի ամենամեծ երկաթուղային աղետն է: Տեղական իշխանությունների գնահատականներով ՝ զոհերի թիվը կարող է աճել։