Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Անջատում հանուն փրկության»-ը ԼՂ հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է. Փաշինյան

«Անջատում հանուն փրկության»-ը ԼՂ հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է. Փաշինյան
Քաղաքականություն
22:49, 17 июнь 2021
Այսօր՝ հունիսի 17-ին, Երևանի Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղի լուծման հարցին, ասաց. «Մենք լիարժեք ընդունում ենք այն տրամաբանությունը, որ իրենց հայտարարություններում առաջ են տանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այն է՝ ԼՂ հարցը կարգավորված չէ, և այն սպասում է ամբողջական և համապարփակ լուծման: Մեր համոզմամբ՝ 44-օրյա պատերազմն ավելի է ուժեղացրել ԼՂ ինքնորոշման համատեքստը՝ անջատում հանուն փրկության տրամաբանության ներքո, որովհետև հայատյացությունը Ադրբեջանում ավելի է ընդգծվում, ինչպիսին է Ադրբեջանում բացված ավարի պուրակը: Պետք է ընդգծենք, որ «անջատում հանուն փրկության»-ը հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է»:

Տարածաշրջանային անվտանգության առումով Փաշինյանը հատուկ ընդգծեց Իրանի հետ Հայաստանի համագործակցության խորացման անհրաժեշտությունը և ռազմավարական երկխոսության մեկնարկը:

Փաշինյանն անդրադարձավ նաև բանակի բարեփոխումներին և պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը. «Մեզ դրա համար անհրաժեշտ է տարեկան 7 տոկոս տնտեսական աճ, և մենք կարող ենք սա ապահովել»: