Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում
Քաղաքականություն
11:58, 05 июль 2021
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ոստիկանապետ Վահե Ղազարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ռոբերտի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,- ասված է հրամանագրում: