Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք խոսում ենք իշխանության պարտավորությունների շրջանակի մասին»․ Արթուր Սաքունց

«Մենք խոսում ենք իշխանության պարտավորությունների շրջանակի մասին»․ Արթուր Սաքունց
Քաղաքականություն
18:36, 06 июль 2021
Առնվազն գոնե այս սահմանադրության նախագծի ժամանակ, ուղղակի կհիշեցնեմ 2015 թվականին՝ կարճ ժամանակահատվածում, երբ մաս-մաս նախագիծը ներկայացվում էր, մենք հստակ մեր դիրքորոշումները ներկայացրել ենք դրա վերաբերյալ, որ ինքն ընդհանրապես մեկ կուսակցական կառավարման համակարգ է, չի երաշխավորում դատական իշխանության անկախություն, չի երաշխավորում արդյունավետ պարլամենտական վերահսկողույթուն՝ գործադիր իշխանության նկատմամաբ, չի երաշխավորում մարդու իրավունքների պաշտպանություը և շատ այլ հարցեր։ Այլ հարց է, որ ներկա իշխանությունը, գուցե, նոր է գիտակցում, որ սահմանադրական կարգավորումները  կարևոր նշանկություն ունեն։ Այս մասին այսօր՝  Մեդիա կենտրոնում տեղի ունենցած «Քաղաքացիական հասարակությունը՝ Հայաստանի առաջնահերթ մարտահրավերների մասին. ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ, նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, քաղաքացիական հասարակության, մոտավորապես, 30 կազմակերպությունների կողմից իշխանություններին ուղղված ուղերձը քննարկելիս։

«Ուղղակի կուզեի հիշեցնել Նիկոլ Փաշինյանի հայտնի թեզը, որն ասել էր դեռևս իշխանության գալուց առաջ, որ սահմանադրական օրակարգը կեղծ կատեգորիա է։ Իմ համոզմամբ երևի թե 3 տարիների ընթացքում գոնե նա համոզվեց, որ այն ամենևին էլ կեղծ օրակարգ չէ», - նշեց պարոն Սաքունցը։ 

Իր խոսքում նա հիշեցրեց 2018 թվականի դեկտեմբերի 18-ին 34 կազմակերպությունների և անհատների կողմից  հրապարակված «ՀՀ-ի ժողովրդավարության վերականգնման ճանապարհային քարտեզը», նշելով, որ եթե այս 3 տարիների ընթացքում այդ քարտեզում նշված, բայց չիրականացված մոտեցումներն ու դրանց հետևանքով առաջացած խնդիրները հաշվենք, ապա պարզ կդառնա, որ խնդիրը ոչ թե քաղաքացիական հասարակության ճշմարտացիության այլ՝ սկզբունքների հետևողական իրականացնման մեջ է։

«Սա հիմնված է այն փաստի վրա, որ քաղաքացիական հասարակությունը, առնվազն 25 տարի, կուտակել է բավական լուրջ փորձ և գիտելիք, վերլուծություն, մշտադիտարկում՝ այս ամբողջ համակարգային խնդիրների  վերաբերյալ», - նշեց պարոն Սաքունցը։ 

Անդրադառնալով իշխանություններին հասցեագրված այս նոր ուղերձին, նա նշեց, նմանօրինակ ուղերձներ նախորդ իշխանություններին էլ են հղել, սակայն գիտակցել են, որ դրանք ուշադրության չեն արժանանլու, սակայն չէին պատկերացնում որ հեղափոխությունից հետո, իշխանությունը, որը ձևավորվեց սոցիալական արդարության դեֆիցիտի հետևանքով, նույնպես պատշաճ ուշադրություն չի դարձնի․ «Ոչ թե կարդան ու դնեն սեղանի մի կողմը, այլ ասեն, լավ դե էս մարդիկ ենթադրենք էսքան ժամանակ՝ 1-2 տարի չի, ինչ-որ գիտելիք փորձ , առաջարկություններ ունեն։ Չնայած դրան մենք հերթական անգամ փորձում ենք և խոսում ենք իշխանությունների պարտավորության շրջանակներում կատարվելիք կամ լուծվելիք խնդիրների մի ամբողջ փնջի մասին»։

Պարոն Սաքունցը ներկայացրեց մի քանի կարևոր կետեր, որոնք նշված են այս ուղերձում․ «Հայաստանում խարխլված է անվտանգությունը։ Ներքին անվտանգության հետ կապված, ոչ թե խնդիրը կրակոցներն են, այլ իրավական համակարգը, որը անվտանգության երաշխավորը պետք է լինի։ Երբ սա չի ապահովում սահմանադրությունը, հետևաբար մենք ունենում ենք նաև  համակարգային փոփոխությունների իրականցման լուրջ խնդիրներ և սա բազմիցս ասել ենք։ Հիմա այդ նույնը նորից կրկնում ենք։ Միջազգային կամ արտաքին անվտանգության համակարգը, որը սննկացած է, դրա մասին էլ ենք խոսել»։ 

Նրա խոսքով՝ թե՛ կրթության, թե՛ սահմանադրության, դատական և իրավական համակարգերի, և արտաքին հարաբերությունների ամբողջ հիմքում տեսնում են մարդու իրավունքները և միջազգային կառույցների հետ համագործակցումը։

«Այն, ինչ ունեինք՝ ԵԽ անդամակցություն, ԵՄ-ի հետ համագործակցություն, ձևական էր։ Քանի որ, խորքային ինտեգրված էինք ներքին և արտաքին անվտանգության այնպիսի համակարգի մեջ, որը սերտաճած էր՝ իր կոռուպցիոն բնույթով, անպատժելի կառավարման համակարգով։ Հիմա իշխանությունը պետք է հստակ ասի։ ՄԵնք չենք կարող բավարարվել իշխանության բարի ցանկություններով, այլ պետք է հստակ պարտավորությունների ցանկ ունենալ։ Իսկ դրա համար այս իշխանությունը ունի առաջին կարևոր պարտվորությունը՝ հրապարակավ ներկայացնելու,թե ըստ իրեն ի՞նչը չի հաջողվել և ինչո՞ւ չի հաջողվել», - նշեց նա։ 

Սաքունցի խոսքով, եթե սա չլինի, ապա նրանք չպետք է ենթադրեն, որ իշխանությունը գոնե գիտակցում է, այս ուղերձի մեջ նշված խնդիրների լուծման անհրաժեշտությունն ու նշանակությունը․ «Որպեսզի մենք կարողանանք աշխատել։ Իսկ մենք ուզում ենք աշխատել»։