Բոլոր խախտումներով հանդերձ ընտրություններն ընթացել են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան․ Արթուր Սաքունց

Քաղաքականություն
«Մեր դիտարկումների և հետազոտությունների ուսումնասիրությունների հիման վրա կարող ենք ասել, որ Հայաստանում 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընթացել են, այս բոլոր խախտումներով հանդերձ, ժողովրդավարական սկզբունքներին համապատախան»,- այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Անկախ դիտորդ» դիտորդական նախաձեռնության անդամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Նա նշեց, որ չնայած նրան, որ թե՛ քվեարկությանը նախորդած օրերին, և թե՛ քվեարկության օրը ,ընտրակաշառքների վերաբերյալ ահազանգերը տարածված էին, բայց ըստ էության նաև որոշակի ջանքեր գործադրվել են ընտրակաշառքների ահազանգերով գործողություններ կատարելու բացահայտելու, քրեական գործեր հարուցելու առումով։
Արթուր Սաքունցի խոսքով՝ այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ այդ ընտրակաշառքները մեծ ազդեցություն և որոշակի, կամ որակյալ ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա։
«Ավելին, նաև պետք է արձանագրենք, որ այդ խախտումները մեծ առումով քվեարկության օրը ընտրողների ազատ կամքի վրա էական կամ որոշիչ ազդեցություն չեն ունեցել։ Նշենք նաև, որ չնայած նախընտրական քարոզչության ընթացքում նախընտրական հանդիպումների ժամանակ, թե՛սոցիալական ցանցերում, թե՛ ԶԼՄ-ներով, տարածվել էր ատելության խոսքը և այդպիսի տպավորություն կար, որ թեժ է մթնոլորտը և դա կարող է իր որոշակի ազդեցությունն ունենալ նաև քվեարկության օրը, փաստում ենք, որ քվեարկության օրը, բացառությամբ մի քանի տեղամասերի, այնուամենայնիվ քվեարկությունն ընթացել է ազատ մթնոլորտում և դրանք որևէ ազդեցություն չեն ունեցել և չեն կարող ունենալ ընտրողների կամքի ազատության վրա, կամ ընտրական պրոցեսների գործընթացների խաթարման վրա»,-ասաց Արթուր Սաքունցը։
Ի հավելումն Արթուր Սաքունցն ասաց, որ իրենց դիտարկված որևէ տեղամասում չի արձանագրվել գոնե մի դեպք, երբ որ ընտրական պրոցեսը կամ քվեարկության գործընթացը դադարեցված լինի ինչ-որ խոչընդոտները վերացնելու համար։