Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիները մեծ «բոքսեր» են սարքում Շուռնուխի այն հատվածում, որն իրենց տիրապետության տակ է. համայնքապետ

Ադրբեջանցիները մեծ «բոքսեր» են սարքում Շուռնուխի այն հատվածում, որն իրենց տիրապետության տակ է.  համայնքապետ
Հայաստան
17:56, 21 июль 2021
Շուռնուխ գյուղի 11 տների տարածքում, որոնք տարվա սկզբին անցան Ադրբեջանի տիրապետության տակ, ադրբեջանցիները պոստ են տեղադրում և բոքսեր են սարքում։ Աշխատանքներն արդեն մեկ շաբաթ է՝ տարվում են։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը։ 

«Կառույցներ են սարքում՝ մեծ բոքսեր, որ բեռնատար մեքենաներ կարողանան մտնել։ Բազա են սարքում, ինչ են անում՝ չգիտեմ։ Հիմա նորից պոստ են ավելացնում, այս պահին բարձունքի վրա դեռ մեկ պոստ եմ տեսնում, որ ավելացրել են»,- հավելեց համայնքապետը։   
Թեև տարվող աշխատանքներին՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ ագրեսիա՝ կրակոցներ չկան. «Եթե դա համարվում է իրենց տարածք, իրենք ինչ կուզեն՝ կանեն, բայց խորհրդային տարիների գենշտաբի քարտեզով այդ տարածքը մերն է եղել, սահմանը գյուղի տակով էր գնում՝ ձորով։ Իսկ իրենք GPS-ով են վերցրել Շուռնուխի տները»։ 

Նարա Մարտիրոսյան