Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եղանակը՝ առաջիկա օրերին․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Եղանակը՝ առաջիկա օրերին․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
Հայաստան
11:41, 22 август 2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները:

Երևան քաղաքում՝
Օգոստոսի 21-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: