Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Wargonzo-ի հերթական սուտը. Թուրքական որևէ ԶԼՄ վաղվա հանրահավաքը լուսաբանելու հայտ չի ներկայացրել. ՀՀ ԱԳՆ Factor.am

Wargonzo-ի հերթական սուտը. Թուրքական որևէ ԶԼՄ վաղվա հանրահավաքը լուսաբանելու հայտ չի ներկայացրել. ՀՀ ԱԳՆ Factor.am
Հայաստան
22:37, 28 февраль 2021
Պաշտոնական Երևանը թուրքական լրատվամիջոցներից հայտադիմում չի ստացել՝ մարտի 1-ին Հայաստան գալու և նկարահանումներ իրականացնելու հարցով։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք՝ Wargonzo տելեգրամյան ալիքը գրել էր, որ թուրքական ԶԼՄ-ները հայտ են ներկայացրել և պատրաստվում են ժամանել Երևան՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը լուսաբանելու նպատակով։ Տելեգրամյան ալիքը նշել էր, որ խոսքը թուրքական TRT պետական հեռուստաալիքի մասին է, որի լրագրողներն այժմ նաև աշխատում են հարևան Վրաստանում: Աննա Նաղդալյանը նշեց, որ TRT լրատվամիջոցից հավատարմագրման հայտ չեն ստացել։ Նշենք, որ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում տեսանկարահանում իրականացնում են ԱԳՆ-ի թույլտվությունը ստանալուց հետո միայն։