Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ մի շարք պատգամավորներ ապրիլ-մայիսին կգործուղվեն ԱՄՆ՝ Վաշինգտոն և Հելենա. Նրանց թվում է նաև Տարոն Մարգարյանը

ԱԺ մի շարք պատգամավորներ ապրիլ-մայիսին կգործուղվեն ԱՄՆ՝ Վաշինգտոն և Հելենա. Նրանց թվում է նաև Տարոն Մարգարյանը
Հայաստան
14:57, 02 апрель 2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ապրիլ-մայիսին ԱԺ իշխող խմբակցության և ընդդիմադիր խմբակցությունների մի խումբ պատգամավորներ կմեկնեն ԱՄՆ։

«Համաշխարհային նորարարությունները ժողովրդավարությունում (GID)» խորհրդարանական փոխանակման ծրագրին մասնակցելու համար 2024 թվականի ապրիլի 14-ից 18-ը Վաշինգտոն կգործուղվեն ՔՊ խմբակցության անդամներ  Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը։  ԱԺ նախագահի մեկ այլ կարգադրությամբ՝ «Օրենսդիր մարմնի դերը ԱՄՆ-ում» թեմայով «Բաց աշխարհ» ծրագրին մասնակցելու համար 2024 թվականի ապրիլի 9-11-ը Վաշինգտոն, իսկ  ապրիլի 12-20-ը Հելենա (ԱՄՆ) կգործուղվեն ՔՊ խմբակցության պատգամավորներ  Լուսինե Բադալյանը, Արփինե Դավոյանը, Գայանե Եղիազարյանը, «Հայաստան» խմբակցության անդամներ Թադևոս Ավետիսյանը, Արգիշտի Գևորգյանը։

Ա. Սիմոնյանի կարգադրություններից մեկով էլ՝ աշխատանքային այցով 2024 թվականի ապրիլի 30-ից մայիսի 4-ը Վաշինգտոն կգործուղվեն Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Ազգային ժողովի ՊՈՒ խմբակցության անդամ Տարոն Մարգարյանը, ՔՊ խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը, «Հայաստան» խմբակցության անդամ Աշոտ Սիմոնյանը, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էլեն Հայրապետյանը։