Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
Քաղաքականություն
13:11, 29 март 2024
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը կգործուղվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:

Պատգամավորները Բեռլին կգործուղվեն ապրիլի 18-21-ը: