Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտաքին հետախուզության ծառայության ինֆորմացիան չի փոխանակվելու Եվրոպոլի մեր գործընկերների հետ. Սարգսյան

Արտաքին հետախուզության ծառայության ինֆորմացիան չի փոխանակվելու Եվրոպոլի մեր գործընկերների հետ. Սարգսյան
Հայաստան
12:12, 08 апрель 2024
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ իրավապահ համակարգի և Եվրոպոլի միջև փոխգործակցության հարցի քննարկմանը ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, պատասխանելով հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հարցին, նշեց. «Արտաքին հետախուզության ծառայության ինֆորմացիան այս կապուղու միջոցով չի փոխանակվելու գործընկերների հետ»:

Նրա խոսքով՝ եթե լինի այնպիսի տեղեկատվություն, որ Արտաքին հետախուզության ծառայությունը նպատակահարմար համարի փոխանակել և դրա դիմաց որոշակի տեղեկատվություն ստանալ, բնականաբար համապատասխան գործիքակազմերը գործի կդրվեն: