Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համագործակցություն ՀՀ-ի և Եվրոպոլի միջև. Կապի սպայի նստավայրը՝ Նիդեռլանդներ

Համագործակցություն ՀՀ-ի և Եվրոպոլի միջև. Կապի սպայի նստավայրը՝ Նիդեռլանդներ
Միջազգային
11:41, 08 апрель 2024
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է ՀՀ ՆԳՆ-ի և Եվրոպոլի միջև համագործակցության համաձայնագրի վավերացումը:
 
Ինչպես նշեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ-ն կունենա կապի սպա, որը Նիդեռլանդներում կունենա նստավայր:
 
 «Կապի սպան հասանելիության հնարավորություն կունենա իրավապահ համակարգի բոլոր հնարավոր բազաներին, որոնք թույլ կտան ապահովել փոխգործակցություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև: Սա կապահովի 24/7 ռեժիմով սահուն համագործակցություն Եվրոպոլի և ՀՀ-ի միջև»,- նշեց նա: