Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազմական տեխնիկան, որը բոլորը հուսահատորեն ցանկանում են ձեռք բերել, Ֆրանսիան տրամադրում է Հայաստանին. դեսպան

Ռազմական տեխնիկան, որը բոլորը հուսահատորեն ցանկանում են ձեռք բերել, Ֆրանսիան տրամադրում է Հայաստանին. դեսպան
Հայաստան
11:54, 09 апрель 2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում կիսվել է Politico պարբերականի հոդվածով Thales ընկերության ֆրանսիական ռադարների, այդ թվում՝ Ground Master-200-ի մասին, որի երեք օրինակ վաճառվել է Հայաստանին:

«Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորը հուսահատորեն ցանկանում են ձեռք բերել, և Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին»,- նշել է դեսպանը: