Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը

Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Հայաստան
13:49, 18 апрель 2024
Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանն հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդլայնել օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին և կրճատել Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները։

Այս մասին ասվում է Ամերիկայի հայ դատի գրասենյակի՝ X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ վկայակոչելով կոնգրեսականի խոսքերը Սպիտակ տանն անցկացվող՝  «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառումից, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։