Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սահմանազատումը տեղի է ունենում Երևանի միջազգային դիրքերի ամրապնդման պայմաններում». Դուբնով

«Սահմանազատումը տեղի է ունենում Երևանի միջազգային դիրքերի ամրապնդման պայմաններում». Դուբնով
Հայաստան
11:09, 22 апрель 2024
Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածությունները նշանակում են, որ Մոսկվան կորցնում է հակամարտության վրա ազդելու հնարավորությունը, վստահ է քաղաքագետ, ԱՊՀ երկրների հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը: «Երկու երկրները վերջապես փորձում են պայմանավորվել տետ-ա-տետ: Սա չի կարելի թերագնահատել: Սահմանազատումը տեղի է ունենում Երևանի միջազգային դիրքերի ամրապնդման պայմաններում, որը աջակցության զգալի երաշխիքներ ստացավ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԵՄ-ԱՄՆ-ՀՀ հանդիպումից հետո»,- ասել է նա, որի խոսքերը մեջբերում է «Կոմերսանտը»։ Ինչպես նշել է քաղաքագետը, դա տեղի ունեցավ Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումից բառացիորեն մի քանի օր անց, ինչը, նրա խոսքով, Ադրբեջանի ակնառու քաղաքական ձեռքբերումն էր։

«Մեկ այլ կարևոր բան այն է, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչվել է որպես պաշտոնական ելակետ»,- նշել է Դուբնովը։

«Նիկոլ Փաշինյանը գնում է զիջումների ու ցույց տալիս, որ Երևանն իսկապես խաղաղություն է ուզում: Եվ դա ստիպում է Ադրբեջանին հետևել նույն ուղղությանը, նա չի կարող անընդհատ ագրեսոր երևալ: Այստեղ Բաքվի համար այնքան էլ լավ չէր, նրան օստրակիզմի ենթարկեցին Եվրոպան և ԱՄՆ-ը: Բայց նա որոշում է կայացնում և չի հապաղում, ինչը բնորոշ էր Ռուսաստանին, որը ցանկանում էր սառեցնել այս հակամարտությունը։ Ազդեցությունը հեռանում է, իմ տեղեկություններով՝ սահմանի հայկական կողմին հետևելու է Եվրամիության առաքելությունը»,- ասել է նա։