Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը
Հայաստան
18:46, 24 апрель 2024
Այսօր՝ Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը, մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին։ Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը և հիշում այն տրավման, որը շատերը շարունակում են կրել։

Այս մասին ասված է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հղած ոգեկոչման ուղերձում։

«Քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային հանրության անդամներին՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական և ողբերգական իրողությունը: Այս ճանաչումը խորը նշանակություն ունի շատ կանադացիների, մասնավորապես կանադահայերի համար։ Միասին մենք կապահովենք, որ տուժածների պատմությունը երբեք չմոռացվի։

Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս, այն մեզ հիշեցնում է անտարբերության հետևանքների մասին։ Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Մենք պետք է կանգնենք ընդդեմ ատելության՝ ի պաշտպանություն բազմազանության, ներառականության և մարդու իրավունքների. դա է մեր ընդհանուր, հավաքական պատասխանատվությունը:

Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է։ Բոլոր կանադացիները պետք է հետաքրքրվեն և իմանան այն իրադարձությունների մասին, որոնք այդքան զոհերի պատճառ դարձան։ Եկեք կառուցենք հասարակություն, որտեղ ամեն մեկն իրեն ապահով կզգա խտրականությունից և բռնությունից»,- ասված է ուղերձում։