Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Հայաստան
11:11, 16 сентябрь 2021
Սեպտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  251 323 դեպք, որոնցից  234 416-ն` առողջացած, 5075-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10649 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 633 587 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք: Ունենք 506 առողջացած, 19 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1183 է: