Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարգևատրման արարողություն ՀՀ նախագահի նստավայրում Անկախության 30-ամյակի առթիվ․ ուղիղ

Պարգևատրման արարողություն ՀՀ նախագահի նստավայրում Անկախության 30-ամյակի առթիվ․ ուղիղ
Հայաստան
12:17, 21 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Անկախության 30-ամյակի առթիվ ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն է։

Պարգևատրվում են տարբեր մասնագիտությունների տեր անձինք, այդ թվում՝ զինվորականներ ու բժիշկներ։ Պարգևներ են հանձնվելու շուրջ 100 անձի։ 

Նախագահի նստավայրում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ 

Մինչ արարողության մեկնարկը Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մեզ բոլորիս շնորհավորում եմ մեր պետության 30-ամյակի կապակցությամբ։ Պատկերացնելով, թե ինչ դժվար ժամանակաշրջանում կազմավորվեց մեր պետությունը Սպիտակի երկրաշարժից հետո, Արցախյան պատերազմները, ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը, մեր պետությունը դուրս կգա այս իրավիճակից, և մենք կունենանք այն երազած հայրենիքը, որի համար պայքարել ենք»։ 

Պարգևատրման արարողության ժամանակ 44-օրյա պատերազմում զոհված զինվորականները հետմահու պարգևատրվեցին նախագահի կողմից։