Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճնշում՝ ՀՀ-ի վրա․ Բաքվի նպատակը «խաղաղության պայմանագրի» ստորագրումն է՝ հույսով, որ Հայաստանը կհրաժարվի Արցախից․ 1in.am

Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 14-ի երեկոյան կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված պաշտպանության բանակի մարտական հենակետի ուղղությամբ, հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող, երկուսի վիճակը ծանր է: Ադրբեջանական կրակոցներից մեկ օր առաջ հրապարակվեց Ալիեւի հարցազրույցը իտալական Լա Ռեպուբլիկային, որտեղ նա նուրբ ակնարկել էր ռուս խաղաղապահներից դժգոհության մասին: Ալիեւը դժգոհ է Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքից: Արցախի ՊԲ հենակետի ուղղությամբ կրակոցները թերեւս հաստատում են դա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արցախի Հանրապետության Աժ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով անդամ Արամայիս Աղաբեկյանի հետ: