Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՆ-ը հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը

ԱՆ-ը հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը
Հայաստան
11:51, 25 октябрь 2021
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված։ 

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է`

  • կրել դիմակ փակ տարածքներում՝ անգամ, եթե պատվաստված եք, 
  • պահպանել ձեռքերի հիգիենան,  պարբերաբար լվացվել օճառով կամ ախտահանել 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
  • պահել սոցիալական հեռավորություն,
  • հաճախակի օդափոխել փակ տարածքները։

Հիշեցնենք, որ պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։

Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ: