Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վեթինգ արդեն սկսվել է՝ ԲԴԽ-ի բացարձակ օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ․ Կարեն Անդրեասյան

Վեթինգ արդեն սկսվել է՝ ԲԴԽ-ի բացարձակ օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ․ Կարեն Անդրեասյան
Հայաստան
12:26, 02 ноябрь 2021
«Քննարկման հիմնական պրոբլեմը եղել է, գոնե իմ համոզմամբ, այն, որ մասնագետների մի խումբը գտնում է, որ ներկայիս Սահմանադրությոնը թույլ է տալիս իրականացնել վեթինգ՝ առանձին օրենքով, առանձին մեխանիզմով, իսկ մասնագետների մեկ այլ խումբ գտնում է, որ դա ներկայիս Սահմանադրությամբ անհնար է»,- «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Նա նշեց, որ իրենք այսօր այս կլոր սեղանի շուրջ նստած նաև պիտի կարողանան պատասխանել մի քանի այլ հարցերի, օրինակ՝ դատավորների բարեվարքության ստուգումը հնարավո՞ր է իրականացնել ժամանակի մեջ ավելի երկար հետ գնալ, թե՞ պետք է կանգ առնել վերջին ժամանակներում այդ բարեվարքության ստուգման օրենսդրությունն ընդունելուց հետոի ժամանակահատվածի համար։

«Վեթինգ իսկապես արդեն սկսվել է ԲԴԽ-ի ներկայիս կազմի բացարձակ օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ։ Մենք, որպես դիմող կողմ ԲԴԽ-ին, հատուկ ուզում ենք փաստել, որ հատկապես վերջին շրջանում, նույնիսկ մեր մերժումները մեզ թվում են հիմնավոր, հասկանալի։ Եվ սա չի նշանակում, որ նախարարությունը սխալվել է, որ այդ գործերով միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ, դա նշանակում է, որ մենք մեկնաբանել ենք օրենսդրությունը և դրա կիրառումը մի կերպ, իսկ ԲԴԽ-ն մեզ օգնել է հասկանալ, թե որն է ճիշտ մեկնաբանությունը»,-ասաց կարեն Անդրեասյանը։