Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում իրավաքաղաքական գնահատական չի տրվել նախորդ ռեժիմին, ինչը վերջիններիս թույլ է տալիս խոսել հետապնդումներից․ Իրավաբան

ՀՀ-ում իրավաքաղաքական գնահատական չի տրվել նախորդ ռեժիմին, ինչը վերջիններիս թույլ է տալիս խոսել հետապնդումներից․ Իրավաբան
Քաղաքականություն
13:46, 09 март 2021
«Վեթինգի կառուցակարգը կիրառած պետությունների շատ զգալի մասում իրավաքաղաքական գնահատական է տրվել անցած քաղաքական ռեժիմին։ Օրինակ՝ Չեխիայում, Վրաստանում օրենքի մակարդակով հստակ սահմանվել է, որ նախորդ քաղաքական ռեժիմը եղել է ավտորիտար», - միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այսօր «դատական իշխանությու՞ն, թե՞ ռեւանշիստներ» թեմայով քնարկման ժամանակ այս մասին ասաց ՄԱՀՀԻ փորձագետ, իրավաբան Արտաշես Խալաթյանը։

Նրա խոսքով՝ տվյալ երկրներում մարդու իրավունքների խախտումները, որոնք կրել են զանգվածային բնույթ՝ հստակորեն տեղի է ունեցել տարանջատում նախորդ քաղաքական ռեժիմից, դա թույլ է տվել արդեն իսկ ուրվագծել որոշակի չափանիշներ, թե ինչպես պետք է տեղի ունենա պետական համակարգի զտումը։ 

«Հայաստանում տարանջատում տեղի չի ունեցել եւ դա դժվարացնում է հստակորեն չափանիշներ մշակել եւ տարրանջատվել նախորդ քաղաքական ռեժիմից ու թույլ չտալ այնպիսի շահարկումներ, ինչպիսիք են օրինակ՝ քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեղադրանքը, քաղաքական ոչ օբյեկտիվ վարքագիծը, որ իրականում նաեւ նրանից է գալիս, որ չկա որոշակի տրամաբանական կառուցակարգային համակարգվածություն, որը կարող էր լինել եթե իրավաքաղաքական գնահատական տրվեր նախորդ քաղաքական ռեժիմին», - ասաց փաստաբանը։

Ըստ փաստաբանի՝ թյուր են այն կարծիքները, որ համակարգային վեթինգ իրականացնելու համար Հայաստանում կան սահմանադրական խոչընդոտներ կան։ «Թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛ ՄԻԵԴ-ը եւ թե՛ ԵԽԽՎ-ն իրենց կողմից ընդունված իրավական ակտերում հստակորեն սահմանել են, որ երբ տեղի է ունենում քաղաքական ռեժիմի փոփոխություն ու կշեռքի վրա ժողովրդավարության անշրջելիության ապահումն է՝ վեթինգը միանգամայն թույլատրելի է»։