Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացիներին խնդրեցինք իրենց վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները արտահայտել հետևյալ հարցերի շուրջ․ պատգամավոր

Քաղաքացիներին խնդրեցինք իրենց վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները արտահայտել հետևյալ հարցերի շուրջ․ պատգամավոր
Հայաստան
17:26, 07 ноябрь 2021
Ազգային ժողովի պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր իմ և գործընկերներիս՝ Թագուհի Ղազարյանի և Լենա Նազարյանի հրավերով տեղի ունեցավ հերթական քննարկումը քաղաքացիների հետ մեր երկրի և տարածաշրջանի մասին։ Այս անգամ մենք Հրազդանում էինք, և մեզ հետ հանդիպման հրավերը ընդունած քաղաքացիներին խնդրեցինք իրենց վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները արտահայտել հետևյալ հարցերի շուրջ։

Ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղությունը մեր տարածաշրջանում։
Ինչպիսի՞ն եք պատկերացնում Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի հետ։
Ի՞նչ եք մտածում սահմանագծման և սահմանազատման մասին։
Ի՞նչ եք մտածում ապաշրջափակման մասին։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ինչպիսի՞ լուծումն եք համարում իրատեսական և ընդունելի»։