Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն, ըստ էության,չի փոխել իր առաջարկությունները կապված ՀՀ և ԼՂ ճամփորդելու շուրջ

ԱՄՆ-ն, ըստ էության,չի փոխել իր առաջարկությունները կապված ՀՀ և ԼՂ ճամփորդելու շուրջ
Հայաստան
14:47, 19 май 2021
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի քաղաքացիներ,

Միացյալ Նահանգները իր քաղաքացիներին՝ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ճամփորդելու շուրջ իր առաջարկությունները ըստ էության չի փոխել։ Այդ առաջարկությունները արդեն տևական ժամանակ նույնն են՝ որոշ խմբագրական փոփոխություններով։

Կան առցանց գործիքներ, որոնց միջոցով կարող եք ստուգել, թե ինչ առաջարկություններ է ունեցել Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական կայքը նախորդ ժամանակահատվածներում։

Ահա դրանցից մեկը՝

https://web.archive.org/.../International.../Armenia.html »